ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը զինադադար կնքեցին

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը զինադադար կնքեցին
22.11.2012 | 11:27

Ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍԻ միջև զինադադարը։ Համաձայն զինադադարի մասին որոշման՝ Իսրայելը կդադարեցնի ռազմական գործողությունները, իսկ ՀԱՄԱՍ-ը պետք է երաշխավորի Իսրայելի տարածքի, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան սահմանի երկայնքով հարձակումների դադարեցումը։
Երկու կողմերի միջև ռազմական կոնֆլիկտը տևեց ավելի քան մեկ շաբաթ։ Որոշ տվյալներով՝ զոհվել է 160 մարդ։
Թեև չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 21.00-ին, երբ պետք է ուժի մեջ մտներ զինադադարի մասին որոշումը, կողմերը փոխանակվում էին կրակահերթերով, այնուամենայնիվ, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ